Արսեն Ջուլֆալակյան․ Փաշինյանը 3 տարում կործանեց այն ամենը, ինչ հնարավոր էր
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վստահ է` անչափ կարևոր է այս ընտրություններին բոլորի մասնակցությունը և ճիշտ ընտրությունը: Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` նշելով, որ հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ համար։
Նրա խոսքով` ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցել ընտրությանը, բայց ունենք այն, ինչ ունենք:
«Հորդորս, խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել-չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով: Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ: Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը…) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին: Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց կործանել այն ամենը, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է»,–ասում է Ջուլֆալակյանը։
Ըստ նախկին պատգամավորի` Նիկոլ Փաշինյանը չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը, չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին, նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էթիկետն ու վարվելակերպը։ Ջուլֆալակյանի խոսքով` Փաշինյանն ուղղակի կործանել է Արցախը։
Ուստի, ըմբիշի խոսքով, այսքանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Ջուլֆալակյանը հորդորում է նաև բացառել նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Արամ Զավենի Սարգսյան, ՔՈ և այլն։
«Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների: Մեզ պետք է ուժեղ,փորձառու և հայրենասեր իշխանություն»,–իր խոսքն ամփոփել է Ջուլֆալակյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).