ՄԻՊ․ Կառավարության մոտեցումը չափազանց վտանգավոր է
Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները:
ՄԻՊ-ի դիտարկամբ, կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ:
«Դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջ եկել Կառավարության կողմից սեփական քաղաքացիների և առաջնահերթ` սահմանային բնակչության նկատմամբ` իրավունքների պաշտպանության, անվտանգ ու բնականոն կյանքի ապահովման պոզիտիվ պարտավորությունների կատարման հարցում:
Կառավարության ներկայիս մոտեցումների պատճառով առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը:
Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները և նոր դրանից հետո անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի:
Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված:
Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը», - նշել է պաշտպանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.