Վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա
Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Toyota Land crauser-ը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանինն է, իսկ դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզից Երևան գալու ճանապարհին:
Նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.