ՌՀՄ. Ադրբեջանը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ
Մեղադրանք ներկայացնելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը:
Նա հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է: Նրա խոսքով՝ փաստացի մեղադրանքն ուղղված է Ռուսաստանի հասցեին:
«Այն մեղադրանքը, թե նա զենք է մատակարարել Հայաստանին, որը հետո տեղափոխվել է Ղարաբաղ, սուտ է: Եթե զենք է մատակարարվել Հայաստանին և Ղարաբաղին, ապա այն մատակարարել է Ռուսաստանը: Աբրահամյա՞նն է Հայաստանին «Իսկանդեր» մատակարարել: Նա կեղտոտ գործերով չի զբաղվում: Նրա բիզնեսն այլ ուղղություն ունի»,-ասաց ՌՀՄ ներկայացուցիչը:
Նա նկատեց, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ նման կեղծումների դիմում:
«Մեղադրանքը ոչ իրավաչափ է: Նա հանցագործ չէ: Մենք խնդրել ենք, որպեսզի Աբրահամյանն այդ մասին զեկուցի Պուտինին: Երբեք չեք կարողանա վախեցնել Աբրահամյանին: Նա մտածում է, թե ինչպես կարելի է օգնել հայրենիքին և՛ նյութապես, և՛ քաղաքականապես: Ադրբեջանը չի հաղթել…Թուրքական և ադրբեջանական բանակներն ու սիրիացի վարձկանները կռվում էին փոքր Ղարաբաղի դեմ: Բացի այդ, Հայաստանի վարչապետը պատշաճ միջոցներ չձեռնարկեց, համընդհանուր մոբիլիզացիա չհայտարարեց: Նա փոքր հանրապետությունը մեկուսացման մեջ թողել: Աբրահամյանը որպես հայրենասեր մարդ մեկնեց Երևան, այստեղ էլ՝ Ռուսաստանում, գնում էր նախագահի վարչակազմ, առաջ տանում հայ ազգի շահերը: Այդ պատճառով այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում: Հետախուզում են հայտարարել…հետո ի՞նչ: Գնացեք, բռնեք Աբրահամյանին»,-նշեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.