Մոսկվան ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորությանը
Ռուսաստանն ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անկասկած, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության համար առիթ է, ինչպես նաև մեր քայլերի պատճառով, որոնք անհրաժեշտ են մեր անվտանգության ու շահերի ապահովման համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ դա անվանելով ասեկոսե, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանում ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք լինել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծման մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.