Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները, խնամքի նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
Երևանում, Գյումրիում, Վանաձորում հուլիսի 1-ից շահառուները կենսաթոշակները, խնամքի նպաստները կստանան բացառապես անկանխիկ եղանակով: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, և կենսաթոշակները, խնամքի նպաստներն անկանխիկ ստանալը կլինի պարտադիր նշված քաղաքներում որոշ խմբի շահառուների համար:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ խոսքը մինչև 75 տարեկան շահառուների մասին է, որոնք չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն:
«Փոփոխության համաձայն, Երևանում, Գյումրիում, Վանաձորում նշված խմբի շահառուներն այլևս չեն կարող ընտրել թոշակի, նպաստի վճարման եղանակը՝ կանխիկ, թե անկանխիկ: Վճարումը լինելու է բացառապես անկանխիկ: Շահառուները կարող են ընտրել միայն վճարող կազմակերպությունը: Այն կարող է լինել որևէ բանկ: Բանկերին հուլիսի 1-ից միանում է նաև «Հայփոստը»,-ասաց Անահիտ Գալստյանը:
Այս փոփոխությունն առնչվում է շուրջ 56 հազար շահառուի, որոնք մինչև հուլիսի 1-ը պետք է դիմեն նախարարության սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ դիմում գրելու համար: Անահիտ Գալստյանը նշեց, որ քաղաքացին կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Օրինակ, եթե գրանցված է Գյումրիում, սակայն ապրում է Երևանում, ապա կարող է դիմել մայրաքաղաքի տարածքային բաժիններ: Եթե ամեն դեպքում քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չի իմացել, չի հասցրել դիմել, ապա համակարգն իր փոխարեն կընտրի թոշակ վճարող կազմակերպությունը: Անահիտ Գալստյանն ընդգծեց, որ այստեղ նույնպես անհանգստանալու խնդիր չկա, քաղաքացին հետագայում կարող է իր ցանկությամբ փոխել վճարող կազմակերպությունը՝ բանկը, ընտրել այն, ինչ ցանկանում է:
«Ամեն դեպքում, որպեսզի խնդիրներ չլինեն, ամսվա սկզբին քաղաքացին չիմանա, թե որ բանկն է իր կենսաթոշակը վճարելու, սկսվեն տեղատարափ զանգերը նախարարություն, թեպետ մենք դրան պատրաստ ենք, հետևաբար, հորդորում ենք մեր քաղաքացիներին անպայման դիմել տարածքային բաժիններ և դիմում գրել: Որևէ բարդ գործընթաց չկա, դիմումի ձևն էլ պատրաստ է, մնում է միայն բանկի անունը լրացնել կամ «Հայփոստը» նշել, եթե դա են ընտրում»,-Անահիտ Գալստյանը:
Հանրապետությունում թոշակի, նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրումը կատարվելու է փուլային եղանակով: Հետագայում այս մոտեցումը կիրառվելու է այլ քաղաքներում, համայնքներում ևս: Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում կենսաթոշակների, նպաստների վճարումն ամբողջությամբ անկանխիկ կատարելու դեպքում պետությունը կխնայի 1 մլրդ 300 մլն դրամ: Քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի հերթեր կանգնել, թոշակը կամ նպաստը տուն բերող փոստատարի այցին սպասել: Բանկից ավելի հեշտացված տարբերակով կարող են ստանալ իրենց թոշակներն ու նպաստները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.