Ռոբերտ Քոչարյանի ուղերձը․ Վստահ եմ՝ այլևս չեք խաբվելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․
«Սիրելի ժողովուրդ,
Ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Անցած մեկ ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մեկ։
Վաղուց՝ 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրընկալության ու ջերմ ընդունելության համար։
Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ՝ արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։
Ու մեծ ուրախությամբ պետք է ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատն ու լավը տարբերող։
Կարճ ասած՝ շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։
Հիմա ընտրությունների մասին՝ երկու բառով։
Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։
Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։
Կոչ եմ անում Ձեզ՝ եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը։
Հարատև խաղաղություն հաստատենք։
Վերականգնենք մեր արժանապատվությունը։
Բուժենք վերքերը։
Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։
Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։
Դա՛ պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։
Եվ ընդհանրապես՝ մեր ապրած կյանքի իմաստը։
Վստահ եմ, որ չեք սխալվի։
Իսկ Դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։
Դեպի ուժեղ Հայաստան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.