Մելիքյան. Երեք ՔԿՀ-ում աշխատում են դատապարտյալների հետ, որպեսզի նրանք քվեարկեն հօգուտ իշխանությունների
Ահազանգեր են ստացվել, որ «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հաստատությունների պետի տեղակալներն աշխատում են դատապարտյալների հետ, որպեսզի նրանք արտահերթ ընտրություններում քվեարկեն իշխանությունների օգտին: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման հանձնաժողովի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով ՝ Վարդաշենում այդ աշխատանքը ղեկավարում է Կարեն Գևորգյանը, Նուբարաշենում` Գարիկ Ծատուրյանը, Արմավիրում` Եգոր Հակոբյանը:
«Դատապարտյալներին կարող են շատ բան խոստանալ, այդ թվում` պայմանական վաղաժամկետ ազատում, հարազատների հետ լրացուցիչ հանդիպումներ և շատ ավելին»,- ասաց նա:
Մելիքյանը կոչ արեց գլխավոր դատախազին արձագանքել այս տեղեկատվությանը և ստուգել այն: Նա նշեց, որ տեղեկություններ կան, որ այդ աշխատանքը համակարգում է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի բարեկամ, Հայաստանի քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Բաբկեն Ծաղիկյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.