Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. Նոր կանոններ
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի տարածք մուտքը ԱՊՀ երկրների քաղաքացիների համար հնարավոր կլինի միայն «Ճամփորդում եմ առանց Covid» հավելվածի միջոցով: ԱՊՀ տնտեսական խորհրդի 90-րդ նիստում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նա մանրամասնել է՝ հուլիսի 1-ից մուտքը «Ճամփորդում եմ առանց Covid» հավելվածով պարտադիր կլինի ԵՏՄ երկրների համար, իսկ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը նախատեսում է այդ պայմանը միասնական դարձնել ԱՊՀ բոլոր երկրների համար:
«Շատ խնդրում եմ լուրջ վերաբերվել սրան, որպեսզի ԱՊՀ երկրներից մարդիկ հնարավորություն ունենան մուտք գործել Ռուսաստան։ Առանց այդ հավելվածի մուտքը հնարավոր չի լինի», - հայտարարել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ թվային այս հարթակն օգնում է ապահովագրվել կեղծ տեղեկանքներից, որոնք, ցավոք, շատ են և որոնք հնարավոր չէ ստուգել:
Այսպիսով, COVID-ին առնչվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը կտեղադրվի հավելվածի հուսալի միջավայրում:
Իր հերթին Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը (բանկի թվային նախաձեռնությունները վերահսկող) նշել է, որ մուտք գործած անձի առողջական վիճակի մասին տեղեկությունները չեն փոխանցվում ընդունող կողմին ՝ հաշվի առնելով բժշկական տվյալների գաղտնիությունը: Հավատարմագրված լաբորատորիան, անցկացնելով թեստը, քաղաքացուն ուղարկում է «կանաչ» QR կոդ, որն ընդունող երկիրը հաշվի է առնում երկիր մուտք գործելիս:
«Ես հիմա գալիս էի նիստի, և ռադիոյով տեղեկություն լսեցի այն մասին, որ ՌԴ-ում հայտնվել է սև շուկա, որտեղ վաճառվում են պատվաստումների մասին թղթային տեղեկանքներ»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս հավելվածը կօգնի կանխել նման կեղծարարությունները։
Հավելվածում կլինի ոչ միայն թեստավորման արդյունքների բաժին, այլ ևս մեկը՝ պատվաստումների մասին, ինչպես նաև կարող է ավելացվել ևս մեկ բաժին արդեն վարակված ու առողջացած քաղաքացիների մոտ հակամարմինների առկայության մասին: Վերջինիս համար կառավարությունները դեռ պետք է նման որոշում կայացնեն։
Հայաստանում և Բելառուսում հավելվածը գործում է 2021-ի փետրվարի 1-ից. ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են անարգել հատել Ռուսաստանի օդային սահմանը «Ճամփորդում եմ առանց COVID» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը ներկայացնելիս:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.