Արթուր Վանեցյան․ Եկեք մեր երկիրը դարձնենք ամենաապահովներից մեկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարգելի հայրենակիցներ, հունիսի 20-ին մերժեք կապիտուլյանտին և ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ընտրեք, որ միասին, իրար օգնելով կարողանանք փրկվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխպավորող Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նաև տեսաուղերձ է հղել, որտեղ նշում է. «Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները, եկեք մերժենք սուտը և ապրենք մարդավայել՝ իրար հարգելով, եկեք մեր կյանքից հանենք չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանաք՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից:
Հայաստանցինե՛ր, դուք չ՞եք հոգնել աղմուկ-աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից դուք չե՞ք զզվել: Եկեք լռեցնենք գժվեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը: Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին ու խելքով իրական լավ կյանք ստեղծենք բոլորի համար:
Եկեք շրջենք ամբարտավան, դատարկ, անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը»:
Նա նաև հավելել է. «Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք ամենաապահովներից մեկը: Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկություններով զավթողներին ու կրկին դարձնենք մեր սահմաններն անառիկ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.