ՄԻՊ-ը դիմել է ոստիկանությունը` Փաշինյանի հավաքի մուրճերի խնդրով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի հանրահավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ «բացարձակ դատապարտելի երևույթ» անվանելով կատարվածը:
Պաշտպանն ընդգծում է՝ հանրահավաքը հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով, դրանցում երևում են մուրճով մարդիկ։ Բացի այդ, մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր:
ՄԻՊ-ի կարծիքով՝ սա ակնհայտորեն կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:
«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին, հատկապես՝ վարչապետի թեկնածուներին, չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել և հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև դիմում է ոստիկանությանը և շեշտում՝ իրավապահները պետք է առավել զգոն լինեն։ «Մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն» ոստիկանությունը պետք է կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.