ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՉԵԽԻԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի մի շարք քաղաքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրահայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծրագիրն իրականացվում է Սլավոնական մշակույթի օրերի ավանդական փառատոնի ընդլայնված ձևաչափի շրջանակներում, որտեղ ներկայացվում են տարեկան 3-4 երկրներ:
Այս տարվա փառատոնը Չեխիայի մեկ տասնյակից ավելի քաղաքներում չեխ հանրությանը կներկայացնի Հայաստանը, Բելառուսը, Չեռնոգորիան և Ավստրիան (Բռնո, Ուհերսկի Բրոդ, Յիհլավա, Օլոմոուց, Օստրավա, Հրադեց Կրալովե, Հոդոնին, Սլապ, Պրահա):
Փառատոնի հայկական մասն անցկացվում է Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Այն բաղկացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում գրանցված հուշարձաններն ու տարրերը, ինչպես նաև ականավոր հայ անհատներին ներկայացնող շրջիկ ցուցահանդեսից:
Հիմնական ցուցահանդեսը լրացվում է նաև խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշի՝ «Հայաստան. լեռների, եկեղեցիների և գինիների երկիր» լուսանկարների ցուցահանդեսով: Տարբեր առիթներով ցուցահանդեսներն ուղեկցվում են «Կիլիկիա» հայկական պարային համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի կատարումներով, ինչպես նաև տեղի հայկական համայնքների կողմից կազմակերպված հայ խոհանոցի համտեսներից:
Հայկական ծրագիրը մեկնարկել է Բռնոյում մայիսի 5-ին՝ նաև Հարավային Մորավիայի երկրամասի ղեկավարի հովանու ներքո, որտեղ ցուցահանդեսները ցուցադրվել են նահանգապետարանի շենքում և Բռնոյի տարբեր այլ վայրերում մինչև 2021 թվականի հունիսի 11-ը:
Դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Հարավային Մորավիայի երկրամաս աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 11-ին ցուցահանդեսի փակման արարողությանը դեսպանին հյուրընկալել էին երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը և ղեկավարի տեղակալ Լուկաշ Դուբեցը: Դեսպան Աշոտ Հովակիմյանը և Լուկաշ Դուբեցը երեկոյան ներկա են եղել Վիլլա Լյըվ-Բիրում անցկացված հայկական երեկոյին, որի շրջանակներում անցկացվել է ցուցահանդեսների վերջին ցուցադրությունը` ուղեկցված հայկական «Կիլիկիա» համույթի ու հայ երգչուհի Կարին Սարկիսյանի և տեղական «Սլովացկի» համույթի ելույթներով, որոնց հաջորդեց հայկական ուտեստների և գինիների համտես։
Հունիսի 12-ին դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է Ուհերսկի Բրոդ քաղաքը, որտեղ տեղի է ունեցել հայկական ծրագրի պաշտոնական մեկնարկը` հայկական մշակույթի օրվա տեսքով, որն անցկացվել է նաև Զլինի երկրամասի ղեկավար Ռադիմ Հոլիշի և Ուհերսկի Բրոդի քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանյիկի հովանավորությամբ և մասնակցությամբ:
Տոնակատարությունը մեկնարկել է «Սպիտակկարպատյան փառատոն 2021»-ի շրջանակներում «Կիլիկիա» համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի ելույթներով, որոնց հաջորդել է տեղի մշակույթի տանը հայկական ցուցահանդեսների բացումը:
Դեսպանի այցը եզրափակվել է 17-րդ դարի ականավոր մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կոմենսկու տուն-թանգարանի այցելությամբ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետաքրքրասերները կարող են այցելել հետևյալ հղմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.