Մերկել․ 1941 թ. հունիսի 22-ը գերմանացիների համար ամոթի օր է
Այն օրը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, գերմանացիների համար ամոթի օր է: Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար, սա ներառում է կատարվածի մասին հիշողության պահպանումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մի քանի օրից` հունիսի 22-ին, տեղի կունենա նացիստական Գերմանիայի կողմից Խորհրդային Միության վրա հարձակման հիշատակի օրը: 1939 թ.Լեհաստանի վրա հարձակվելուց և Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելուց հետո, հունիսի 22-ին Գերմանիան բացեց պատերազմի հաջորդ՝ սարսափելի երկրորդ գլուխը: Օրը մեր համար ամոթի առիթ է»,- ասել է Մերկելը:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գիտակցում է իր շարունակական պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար: Սա ներառում է կատարվածի մշտական հիշողություն: Դա չպետք է մոռացվի, մենք պարտական ենք միլիոնավոր զոհերի և նրանց սերունդների առաջ: Այս պատասխանատվությունը մեծացնում է մեր պարտքը՝ աշխատելու հանուն խաղաղության և միջազգային կարգի՝ հիմնված կանոնների վրա»,- հավելել է կանցլերը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.