Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Մարտունու շրջանի միջնակարգ դպրոցում
Խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրավիրվել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս բնակավայրի միջնակարգ դպրոց՝ դպրոցական արձակուրդների ընթացքում անվտանգության պահանջների պահպանման դաս անցկացնելու համար:
Միջին և ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները դպրոցականներին պատմել են մեծ թվով պայթուցիկ օբյեկտների պատճառով նախկինում ռազմական գործողություններ տեղի ունեցած տարածքներում գտնվելու վտանգի մասին, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու մեթոդների մասին:
Ռուս սպաները երեխաներին ցույց են տվել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների հիմնական տեսակների պատկերները, ինչպես նաև գործնականում բացատրել տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները:
Դպրոցում, որտեղ անցկացվել է դասը, նախկինում ռուս սակրավորները ստուգել էին պայթուցիկ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը, որից հետո երեխաները կարողացել են դասեր սկսել:
Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաջադրանքների իրականացման ընթացքում Ռուսաստանի զինված անձնակազմը 60 անգամ այցելել է երեխաներին՝ պատմության, հայրենասիրական գործողությունների և թեմատիկ ստեղծագործական հանդիպումների ինտերակտիվ դասեր անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել է ավելի քան 5000 դպրոցականև ուսանող, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.