Գեներալ-լեյտենանտ Վարյանի կոչը
Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը: Այս մասին ասավում է նախկին փոխոստիկանապետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
«ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Հարգելի ոստիկաններ, երկար ժամանակ է ինչ առանց քաղաքականությամբ զբաղվելու հետևում եմ հասարակական կարգի պաշտպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ձեր գործունեությանը: Այդ ընթացքում հպարտության և հիասթափության պահերը հաջորդել են միմյանց: Հիասթափության զգացողություններս չափազանցություն չեն. Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին երեք տարում ոստիկանությունը կորցրել է պետական շահի պաշտպանի, անվտանգության երաշխավորի իր բովանդակությունն՝ ավելի ու ավելի վերածվելով քաղաքական իշխանության կցաճուկի, մեկ անձի քմհաճույքներն ու անօրինական որոշումներն սպասարկողի: Այդպես շարունակելը կորստաբեր է անվերադարձ:
Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը: Հիշեք՝ Ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքներն են օրինականությունն ու քաղաքական չեզոքությունը: Ոստիկանության կրտսեր խմբի ծառայողներ, սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր: Եթե կասկածում եք ձեր անմիջական պետերի տված հրամանների օրինականությանը, առանց կաշկանդվելու զեկուցագրով պահանջեք հրամանների գրավոր հաստատում.
Ձեր այս իրավունքը երաշխավորված է օրենքով: Տուրք չտաք պատեհապաշտությանը, որևէ պարագայում բռնություններ չկիրառեք խաղաղ ընդվզող մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ դրսևորումներ էլ որ ունենա անհնազանդությունը. Դա էլ մեր քաղաքացիների անկապտելի իրավունքն է: Ակամայից հանցանք կատարելու գնով չփորձեք ապահովել ձեր հանգիստ պաշտոնավարումը, որովհետև այդ հանգստությունը չի գալու, բայց գալու է պատասխան տալու և քավության նոխազ դառնալու ժամանակը: Հարգելի ոստիկաններ, ես ձեզանից մեկն եմ, ամբողջ կյանքս ծառայել եմ պետությանը՝ շարքայինից գեներալ կոչումներով:
Շատերիդ հետ անցել եմ ծանր, բայց պատվաբեր ճանապարհ, և երևի վաստակել եմ այս դրամատիկ օրերին անկեղծ կոչով ձեզ դիմելու իրավունքը: Եկեք վճռական այս պահին մեկ անգամ ևս սատար կանգնենք մեր վիրավոր պետությանը, առանց օրինականությունից շեղվելու կատարենք մեր պարտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ, միավորվենք և վերականգնենք մեր խոցված ազգային արժանապատվությունը, մեր մասնագիտական հպարտությունը: Կանգնած եմ շարքում, ձեր կողքին՝ ի զորակցություն մեր հայրենիքի վաղվա օրվա և անվտանգության»,- ասված է հայտարարությունում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.