«Իզմիրլյան բժշկական կենտրոն»․ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ: Այս մասին ասվում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
«Հարգելի հայրենակիցներ,
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:
Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով անձամբ կազմակերպել և համակարգել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ:
Մենք այսօր լինելու ենք Ավան-Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու մեր սիրելի տնօրենին, և կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարելու այս անարդարության դեմ, միանալ մեզ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).