Գելլափ. Իշխող ուժի վարկանիշի անկումը Հանրային ՀԸ-ում հարուցել են անհասկանալի պահվածք
Վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ հետազոտության արդյունքներում գրանցվել է իշխող ուժի վարկանիշի անկումը, իշխող վերնախավի և իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունում հարուցել են անհասկանալի պահվածք, որը դրսևորվում է մեր կողմից հրապարակած ցուցանիշները կասկածի տակ դնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակը:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան Հ1 հանրային հեռուստաընկերության 18.06.2021 ռեպորտաժին Էմ Փի Ջի ընկերությունը ցանկանում է նշել մի քանի կարևոր փաստ։
2011 թվականին Էմ Փի Ջի ընկերությունը դարձել է հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխարհի ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի` Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և իր բոլոր մամլո ասուլիսների և հրապարակումների ընթացքում նշել է, որ հղումներ կատարվեն հենց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիային: Տվյալ ինֆորմացիան կա և մեր նյութերում և մեր վեբ կայքում:
Զարմանալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում նույն հեռուստաընկերությունը մեր կազմակերպության հետազոտության տվյալներով պատրաստել է մի շարք ռեպորտաժներ, որտեղ ներկայացրել է հետազոտության արդյունքում ստացված գործող իշխանությունների բարձր վարկանիշերը: Այդ ռեպորտաժների ընթացքում շեշտադրվել է, որ հետազոտությունները իրականացվել են Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կողմից և երբևէ կասկածի տակ չի դրվել կազմակերպության հեղինակությունը:
Սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ հետազոտության արդյունքներում գրանցվել է իշխող ուժի վարկանիշի անկումը, իշխող վերնախավի և իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունում հարուցել են անհասկանալի պահվածք, որը դրսևորվում է մեր կողմից հրապարակած ցուցանիշները կասկածի տակ դնելով:
Էմ Փի Ջի ընկերությունը 2018 թվականին Երևանում կազմակերպել և իրականացրել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ ավելի քան 45 երկրներ։ Ի դեպ, նույն օրերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում փոխնախագահ Մայքլ Նիցշեին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանին:
Համաժողովի բոլոր մանրամասները ներկայացված են և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և Էմ Փի Ջի ընկերության կայքում, որի հղումը ներկայացված է ստորև։
https://www.primeminister.am/.../Prime-Minister-Nikol...
https://gallup.am/hy/gallup-international-in-parliament/
Այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ Խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և անկախ և այդ դեպքում ընտրությունների արդյունքները էականորեն չեն կարող տարբերվել 18.06-ին մեր կողմից հրապարակված հետազոտության արդյունքներից»,-ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».