Արշավիր Ղարամյան․ Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի
Իշխանության ներկայացուցիչների հոռի, ամբարտավան, ատելությամբ լցված խոսքը, կոչերը, ապօրինի, կոշտ ու գռեհիկ գործողությունները իբրև թե օրենքի շրջանակներում, բայց իրականում՝ օրենքից դուրս, փաստում են, որ այս իշխանությունները նույնիսկ քվեարկության արդյունքում բացարձակ պարտություն կրելուց հետո էլ հանգիստ, առանց ցնցումների և միգուցե առանց արյուն թափելու հեռացողը չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«ԽՈՀԵՄՈՒԹՅՈ՛ՒՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ, ԵՎ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ
Քվեարկությունից մի քանի ժամ առաջ տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի է դարձել, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ՝ կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են հիմք հանդիսանալ այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու համար:
Ինչպես գիտեք, արդեն մի քանի օր է՝ գործող իշխանությունների հրահանգներով և կարգադրություններով պետական և վարչական ռեսուրսների, իրավապահ և ուժային կառույցների միջոցով բացահայտ ապօրինի գործողություններ են սկսվել ընդդիմադիր ուժերի կառույցների և ներկայացուցիչների նկատմամբ:
Իշխանության ներկայացուցիչների հոռի, ամբարտավան, ատելությամբ լցված խոսքը, կոչերը, ապօրինի, կոշտ ու գռեհիկ գործողությունները իբրև թե օրենքի շրջանակներում, բայց իրականում՝ օրենքից դուրս, փաստում են, որ այս իշխանությունները նույնիսկ քվեարկության արդյունքում բացարձակ պարտություն կրելուց հետո էլ հանգիստ, առանց ցնցումների և միգուցե առանց արյուն թափելու հեռացողը չեն:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի…»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.