ԿԸՀ քարտուղարը ներկայացրեց քվեարկության կարգը
Ընտրողն այս ընտրություններում ստանում է 25 քվեաթերթիկ՝ թվագրված 1-26 համարներով, սակայն 22 համարը բացակայում է, որովհետև այդ համարն ինքնաբացարկ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով քվեարկության կարգը, տեղեկացնում է News.am-ը:
Նա ընդգծեց, որ ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները, չի կարող վերցնել քվեաթերթիկները ըստ իր ճաշակի: Հանձնաժողովի անդամը պարտավոր է ընտրողին տրամադրել բոլոր քվեաթերթիկները՝ ըստ հերթականության: Դա կլինի աճման, թե նվազման հերթականության, պետք է լինի ըստ հերթականության: Որչպեսզի ընտրողի համար հեշտ լինի իրականացնել քվեարկություն:
Ընտրողը քվեեափերթիկներով և ծրարով գնում է քվեախուց, որտեղ գաղտնի կատարում է քվեարկություն: Նա պարզապես 25 քվեաթերթիկներից մեկը և միայն մեկը դնում է ծրարի մեջ: Քվեատուփին մոտենալիս չենք մոռանում մեզ հետ տանել նաև քվեարկության կտրոնը: Քվեարկության կտրոնը պետք է հանձնել հանձնաժողովի անդամին, որը նստած է քվեատուփի մոտ: Միայն դրանից հետո հանձնաժողովի անդամը ծրարի ճեղքի միջոցով դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա: Եթե այդ դրոշմանիշը չլինի, քվեաթերթիկը պարզապես թերթիկ է»,-ասաց Սմբատյանը:
Նա ընդգծեց, որ քվեարկել կարելի է երեք փաստաթղթով՝ կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ:
«Քվեարկողը մոտենում է տեխնիկական սարքի մոտ նստած մասնագետին, նույնականացվում է, մատնահետք է հանձնում, որից հետո նրան տրամադրվում է քվեարկության կտրոն: Զինվորները քվեարկում են զինգրքույկով»,-ասաց Սմբատյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.