Վարդևանյան․ Նպատակն է՝ ճնշել, պարալիզացնել «Հայաստան» դաշինքի գործունեությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այն քվեաթերթիկները, որոնց վրա նշումներ կան արված, դրանցից և ոչ մեկը չի կարող անվավեր ճանաչվել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Ես նաև տեղեկություն ունեմ, որ դեպքեր են լինում, քանի որ պրոցեսին հնարավոր է օնլայն հետևել, որ մինչև քվեարկելը անձամբ տրամադրվում է համապատասխան բոլոր քաղաքական միավորների քվեաթերթիկները: Նույնիսկ դեպքեր են լինում, որ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը չի տրամադրվում:
Նաև տեղեկություններ ունենք, որ այդ գործողություններն ուղղակիորեն համակարգվում են կոնկրետ խմբերի կողմից: Կարող եմ ասել, որ այս հանգամանքներից յուրաքանչյուրն իրավական հետևանք է ենթադրելու;
Առնվազն կարող եմ ասել, որ րոպե շուտ նման ապօրինությունները պետք է դադարեցվեն: Հակառակ դեպքում լինելու են իրավական հետևանքներ ցանկացած ապօրինության վերաբերյալ»,- ասաց նա:
Վարդևանյանը նաև հավելեց, որ ուղղորդումների մասով հարցը պետք է դիտարկվի քրեաիրավական տիրույթում. «Կարծում եմ՝ հենց ԿԸՀ-ն պետք է նաև դրան ուշադրություն դարձնի, որովհետև իրենց անգործությունը կարող է մեկնաբանվել որպես որոշակի առնչություն՝ նշված արարքներին»:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ Սիսիան համայնքում «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարների տներում խուզարկություններ են իրականացվում, Վարդևանյանն ասաց. «Խուզարկության հիմքը հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը, այն դեպքում, երբ քվեաթերթիկ տպագրվում է մի քանի գործարաններում՝ ԿԸՀ-ի կազմակերպմամբ: Նման գործարան «Հայաստան» դաշինքի շտաբում չի կարող լինել: Իրավապահները դա շատ լավ գիտեն: Սրա նպատակն է հերթական անգամ ճնշել, պարալիզացնել «Հայաստան» դաշինքի գործունեությունը: Իհարկե, որևէ գործարան չգտան «Հայաստան» դաշինքի շտաբներում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.