Ոստիկանությունը՝ «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, տեղեկացնում է Aysor.am-ը։
Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր.
«Երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։ Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանության թողտվությամբ։ Ավելին, նույն ժամակահատվածում տեղաղադրվել են նաև օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ «Հանրապետություն» կուսակցության պաստառներ։
Ստացել ենք տեղեկություններ նաև, որ երեկվանից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները հատկապես կազմակերպվում է սորոսական կազմակերպությունների կողմից։
Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին։
Դիմում ենք ոստիկանությանը` սեղմ ժամկետներում, ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։ Հակառակ պարագայում կգնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.