Էդմոն Մարուքյան․ Որ ուժն ընտրակաշառք կբաժանի Իլհամ Ալիև ուժ է
Վաղվանից երկրում ներքաղաքական հաշտությունը և համերաշխությունը վերականգնելու ժամանակն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել։ Մենք այլընտրանք չունենք, քանի որ մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Մենք մեր փոքրիկ ճշտմարտությունները պետք է մի կողմ դնենք հանուն ավելի մեծ ճշտմարտության և արժեքի, որը մեր պետությունն է»,- ասաց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հետընտրական բախումներից խուսափելու համար ընտրատեղամասերում մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու։
«Չի լինելու որևէ ուժ, որը կասի ես հաղթել եմ միայնակ, և նստելու ենք մեկ սեղանի շուրջ և գալու էինք այն գաղափարին, որ ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Միայն այս պարագայում մենք այսպիսի իրավիճակից կարող ենք դուրս գալ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այն ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանում և այն մարդիկ, որոնք ընտրակաշառք են վերցնում, թշնամական վերաբերմունք են ցուցաբերում։
«Որ ուժն ընտրակաշառք կբաժանի Իլհամ Ալիև ուժ է, և ընտրակաշառք վերցնողներն էլ նույնը։ Դա նշանակում է անարգել մեր հերոսների հիշատակը։ Նրանք ինչո՞ւ են իրենց կյանքը տվել, որ շարունակեն ընտրակաշառք տալ և ընտրակաշառքով ընտրել»,- ավելացրեց Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.