Վահե Հակոբյան․ Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը քվեարկեց 4/53 ընտրական տեղամասում։
«Հայաստան դաշինքի հաղթանակը լինելու է համոզիչ և տպավորիչ։ Չեմ բացառում նաև, որ անելանելի վիճակներից կփորձեն բախումների տանել։ Բայց մենք սադրանքների չենք գնալու և կոչ եմ անում ժողովրդին չգնալ սադրանքների»,- քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանն ու հավելեց․
«Քվեատուփի մեջ իմ ձայն եմ դնում, քանի որ սա անհրաժեշտ է մեր սերունդներին։
Ինչ վերաբերում է հակաքարոզչական նյութերի տարածման ահազանգին, որի մասին հայտարարություն տարածեց «Հայաստան» դաշինքը, ապա Վահե Հակոբյանն արձագանքեց․
«Պարզ է, թե ովքեր են կազմակերպել։ Շատ ցածր, էժան և նենգ գործողություններ են կատարում։ Փաստենք, որ առայժմ ներկա, ժամեր մնացած իշխանությունը հոգեվարքի մեջ է, դրանով է պայմանավորված ոչ ադեկտվատ գործողությունների շարունակութjունը։
Գիտեք երևի, որ Սիսիանում ճանաչված դատավորի անհիմն որոշմամբ խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր շտաբերում և չորս շտաբի ղեկավարներ հրավիրվել են Երևան, որպեսզի բացատրություններ տան։ Սրա նպատակը մեկն է՝ գլխատեն կազմակերպչական աշխատանքը։ Իմ համար անհասկանալի է իրավապահ մարմինների պահելաձևը հիմա, մի քանի ժամ հետո ի՞նչ պատասխան են տալու»։
Անդրադառնալով Սյունիքում արձանագրված ընտրախախտումներին, մասնավորապես զինվորականներին ուղղորդելուն, Վահե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ իշխանության ջանքերն անարդյունք են լինելու։
«Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու։ Ոչինչ չի ստացվելու, հոգեվարքի վերջին խռխռոցները ոչ մի արդյունք չի տալու։ Այս ամենն արձանագրվում է։ Դաշինքի իրավաբաններն արդեն հայտարարություն արել են։ Այս արձանագրությունները վաղվանից սկսած դրվելու են ի գործ»,- հայտարարեց Հակոբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.