«Դեժավյու»․ ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը
Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները անցել են գործի. Ըստ մեր ՔՊ-ական աղբյուրի՝ ՔՊ շտաբի պետերի տված ցուցակների և փաստացի տեղամասեր ներկայացածների քանակների տարբերությունը մեծ զայրույթ է առաջացրել։ Այս մասին հայտնում է «Դեժավյու» թելեգրամյան ալիքը։
«Մասնավորապես՝ տեղեկություն տարածվեց, որ հայտնի «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը Ճամբարակի տարածքում մտնում է տեղամասեր, ահաբեկում ընտրողներին, գոռգոռում է՝ «Ո՞նց, մեզ չե՛ք ընտրում։ Մենք ստացանք նաև տեսանյութ, որտեղ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է, մտնում տեղամասեր, ահաբեկում է հերթերում կանգնած ընտրողներին, որ իրենց քվեն տան ՔՊ-ին։ Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանն է, հերթով մտնում տեղամասեր, հայհոյում ՔՊ շտաբների ակտիվիստներին, ասելով՝ «բա մե՞ր ընտրողները ու՞ր են, արա»։ Սպառնում է, որ «վերևներից» տեղյակ են, դժգոհ են։
Ալեն Սիմոնյանն ավելի ցիվիլ է փորձում իրավիճակը շտկել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Ալենը մոտենում է իր թաղամասի ծանոթներին, փորձում է սիրալիր կերպով փոխել վերաբերմունքը, հումորային ոճով հարցնում՝ «կա՛ չէ՞, ապագա»։ Շուտով կլինեն այլ մանրամասներ ևս»,-նշել է ալիքը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.