Последние новости

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Շիշ բռնողի» հրապարակած լուսանկարի փաստով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։

Գերատեսչությունն արձանագրել է, որ Սարգսյանը Facebook-ի իր էջում քվեախցից արված լուսանկար է հրապարակել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով, Facebook-ում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։

Իր հրապարակումը Սարգսյանը վերնագրել է «Մերժվածները», տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ