Թեհմինա Վարդանյան․ Լայնածավալ տեռոր է իրականացվում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր թեկնածուները, մեր շտաբի ներկայացուցիչները հետապնդվում են, ձերբակալվում են անօրինական ձևով, հետախուզվում են նրանց բնակարանները, շտաբները, մեծ մասամբ առանց փաստաթղթի: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Թեհմինա Վարդանյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Այս ամենը սրվել է կապիտուլյանտի մոտ վերջին 2 օրերի ընթացքում, մասնավորապես երեկ և այսօր առավոտվանից: Լայնածավալ տեռոր է իրականացվում հիմնականում թեկնածուների վրա: Սրա նպատակը մեկն է՝ խոչընդոտել մեր շտաբի աշխատանքներին, կաթվածահար անել դրանք:
Երկրորդը վարչական լծակների լկտի ու ամբարտավան կիրառումն է: Մասնավորապես, զինվորականների կողմից: Մամուլը հեղեղված է 34/10, 34/03, 34/13 տեղամասերում տեսանյութերով, և անընդհատ ստանում ենք տեղեկություններ, որ որոշ խամաճիկային սպաներ շարում են զորքը և տեղամաս մտնելուց առաջ, որ գնան ու քվեարկեն իշխանություններին:
Երրոդ ուղղությունն այն է, որ մարզերում պատգամավորները, մարզպետները կանգնում են տեղամասերի դիմաց, այդպիսով փորձելով վախեցնել, սպառնալ, ուղղորդել, հրահանգավորել քաղաքացիներին: Սա ամենաընդգծվածը հայտնի պատգամավորների կողմից է: Մասնավորապես, Ճամբարակում 20/21 տեղամասում կապիտուլյանտի մտերիմ պատգամավոր Հայկ Սարգսյանը բռնաճնշումներ է իրականացնում»,-ասաց նա:Շ
Թեհմինա վարդանյանը նկատեց, որ հիմնականում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկները խոտանված են և փորձում են գցել տպագրատների վրա ու ասել, որ դա տպագրական սխալմունք է:
«Մենք ստացանք տեղեկություն, որ Աբովյանի 29/20 տեղամասի դիմաց նկատել են կնոջ, որի ձեռքում եղել է ծրար, որի մեջ դրված է եղել համար 3 քվեաթերթիկը, և սա խոսում է այն մասին, որ կապիտուլյանտը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է, այդ թվում կարուսել, լցոնումներ և այլն»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ աննախադեպ ընտրակեղծարարություններ է արվում, որ դատախազություն արդեն իսկ ներկայացված է առերևույթ շուրջ 400 դեպք:
Անդրադառնալով նրան, որ մինչև վերջ լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, թե որտեղ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանը, Թեհմինա Վարդանյանն ասաց. «Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի խռխռոցի մասին, սա խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ վախենում է փոողոց ուրս գալ, վախենում է լրագրողներից: Այո, դա արված է նպատակային»:
Նա ընդգծեց, որ օրեր շարունակ հիմնական թիրախում եղել է բացառապես «Պատիվ ունեմ» դաշինքը. «Իսկ երեկվանից և այսօր նկատում ենք, որ որոշ խախտումներ են փորձում հայտնաբերել «Հայաստան» դաշինքի հետ կապված, բայց որ «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ ընդգծված թիրախավորում կա, սա հստակ է: Դա դատապարտելի է և գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ուժեղ և իրական ընդդիմադիր ուժերից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».