ՀՀ ԱԳՆ․ Ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ
Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների:
Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար: Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկնակի են դարձել փախստական` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներին։
Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:
Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ:
Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:
Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.