Քվեարկության ավարտից 3 ժամ առաջ ԱԺ ընտրություններին մասնակցությունը կազմել է 38,17 տոկոս
Ժամը 17.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 38,17 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 989 հազար 972 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 39,54 տոկոս է կազմել:
Երևանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40,15 %-ը (344 868 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 29,41 %-ը (35 921), երրորդ քաղաք Վանաձորում՝ 37,62%-ը (35 251):
2018-ի ընտրությունների ժամանակ Երևանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,04 տոկոսը (323 323), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 31,29 տոկոսը (38945), Վանաձորում՝ 38,68 տոկոսը (37265):
Ստորև ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.
Արագածոտնի մարզ – 44 511 ընտրող (37,89 տոկոս)
Արարատի մարզ – 83 766 ընտրող (37,5 տոկոս)
Արմավիրի մարզ – 75 035 ընտրող (31,82 տոկոս)
Գեղարքունիքի մարզ – 70 836 ընտրող (37,38 ընտրող)
Լոռու մարզ – 87 310 ընտրող (37.38 տոկոս)
Կոտայքի մարզ – 93 828 ընտրող (38,77 տոկոս)
Շիրակի մարզ – 73 171 ընտրող (32,27 տոկոս)
Սյունիքի մարզ – 51 383 ընտրող (46,83 տոկոս)
Վայոց Ձորի մարզ – 19 888 ընտրող (42,66 տոկոս)
Տավուշի մարզ – 45 376 ընտրող (41,37 տոկոս)
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.