Մուկուչյան․ Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ
Քվեաթերթիկների վրա հնարավոր տպագրական խնդիրների առկայության դեպքում այդ քվեաթերթիկներն անվավեր չեն համարվի։
Այս մասին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է «Հետքին» տված հարցազրույցում՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ահազանգերին, թե 24 համարի քվեաթերթիկների վրա առկա են տպագրական նշումներ, որոնց պատճառով դրանք հետագայում կարող են անվավեր համարվել։
«70 մլն քվեաթերթիկ է տպագրվել, և հնարավոր է, որ դրանց վրա ինչ–որ խոտաններ առկա լինեն։ Հանձնաժողովները նախազգուշացված են, բոլոր այդ քվեաթերթիկները փորձում են առանձնացնել։ Բայց և միանշանակ պարզ է, որ նշում կամ գրառում կատարելը պետք է վերաբերվի նրան, որ ընտրողը դրանով փորձում է բացահայտել իր քվեն։ Հետևաբար, ՏԸՀ–ների համար, իհարկե, խնդիրը պետք է լինի ամփոփել ընտրությունների արդյունքը Ընտրական օրենսգրքին համապատասխան»,– ասել է Մուկուչյանը։
Նա ընդգծել է, որ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի քվեաթերթիկի վրա է հայտնաբերվում տպագրական խոտանը, այն համարվելու է վավեր քվեաթերթիկ, եթե, իհարկե, այլ կարգի հատուկ նշումներ չպարունակի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.