Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է
Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։ Այս մասին րոպեներ առաջ ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 442 846–ը կամ 51.55 %–ը, Արագածոտնի մարզում 117 472 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 58 837–ը կամ 50%–ը, Արարատում 223 360 ընտրողներից ընտրություն է կատարել 113 625–ը կամ 50.87 %–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 104 880–ը կամ 44.47%–ը, Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 86 173 –ը կամ 45.47 %–ը, Լոռիում գրանցված 233 552 ընտրողից քվեարկել է 109 141 –ը կամ 46.73 %–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 121 212–ը կամ 50.08 %–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 93 510–ը կամ 41.24 %–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 66 252–ը կամ 60.38 %–ը, Վայոց Ձորի մարզում 46 620 ընտրողներից քվեարկել է 26 132–ը կամ 56.5 %–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 58 666–ը կամ 53.48%–ը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 583 823 մարդ։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.