Թիվ 9/21 ընտրատեղամասը փակելուց հետո ներխուժեց Դանիել Իոաննիսյանը. Նա պոկեց կապարակնիքը
Թիվ 9/21 ընտրական տեղամասը փակելուց հետո ներխուժեց Դանիել Իոաննիսյանը մի քանի հոգու հետ և սկսեց լրատվականների հետ ասուլիս անցկացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Թովմասյանը՝ ներկայացնելու այստեղ տեղի ունեցած միջադեպը:
«Ես էլ ասացի, որ հիմա դրա ժամանակը չի, մենք պետք է սկսենք աշխատել: Հետո ինքն ասաց, որ քվեատուփի կապարակնիքը լավ չեք փակել: Հանեց, նորից կպցրեց, նորից մտցրեց շատ ուժեղ: Դիմեցինք հանձնաժողովի անդամներին, որպեսզի տեղամասից հետացնենք պարոն Իոաննիսյանին: Ոստիկանությունը հանեց նրան»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ մինչև պոկելը նորմալ կապարակնքված է եղել:
Ավելի վաղ News.am-ը հայտնել է, որ քվեարկության ավարտի ազդարարումից հետո 9/21 տեղամասում ձայների հաշվարկը ժամանակին չի սկսվել, քանի որ իշխանության մի խումբ համակիրներ մնացել են ընտրատեղամասում և հանձնաժողովի անդամների պնդմամբ խոչընդոտել իրենց աշխատանքը: Ներսում լարված իրավիճակ է առաջացել:
Նրանց փոխանցմամբ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը պոկել է քվեատուփի կապարակնիքը, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի անդամները հորդորել են Իոաննիսյանին լքել տարածքը, բայց վերջինս չի ենթարկվել նրանց:
9/21 տեղամաս են հրավիրվել ոստիկաններ, որոնք արձանագրություն են կազմել դեպքի առթիվ: Միջադեպի ժամանակ հնչել են վիրավորանքներ: Ներկա երիտասարդ կանանցից մեկն Իոաննիսյանին անվանեց բոմժ, պուտանկա, գոմիկ:
Այստեղ են ժամանել կարմիր բերետավորներ:
Այս առնչությամբ գրառում է արել ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա մասնավորապես, նշել է. «9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։
Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՜ փակ լինի և թե՜ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։
ՏԸՀ նախագահը պատռեց (ոչ թե բացեց, այլ պատռեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։
Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։
Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.