Последние новости

Փաշինյան․ ՔՊ-ն կձևավորի նոր կառավարություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ կայացած ընտրության արդյունքներով կառավարություն կձևավորի։

«Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները։ «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը ստացել է 687251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66633 ձայն կամ քվեների 5.23 %-ը։

Ըստ այդմ, նոր ԱԺ-ում ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը 29 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ