ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
ԱՊՀ դիտորդները ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա: Այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Իլհոմ Նեմատովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Անցկացվել են բազմակուսակցականության հիմքով, եղել են բաց ու թափանցիկ: Ընտրական հանձնաժողովն ապահովել է բոլոր միջոցները քաղաքացիների ազատ կամարտահայտության ապահովման համար: Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան»,- ասաց նա:
Ըստ նրա` եթե ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, ապա քաղաքացիներին ընտրության լայն հնարավորություն է տրված:
Որոշ թերացումներ, իհարկե, եղել են, բայց դրանք, դիտորդների խոսքով, չեն կրել համակարգային բնույթ ու չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Օրինակ` ընտրատարածքներից մեկում դիտորդներն արձանագրել են, որ քաղաքական 25 ուժերից ոչ մեկի ներկայացուցիչը իրենց այցելության պաhին տեղամասում չի եղել:
Մյուս թերացումները, ըստ նրանց, առավելապես տեխնիկական բնույթի են եղել:
Որոշ տեղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների մասին հարցին Նեմատովը պատասխանեց. «Գիտեք՝ հայկական շատ լավ ասացվածք կա` լուսինն էլ անթերի չի լինում: Այնպես որ դրանք թերություններ են, որոնք ընտրությունների արդյունքների վրա, իհարկե, չեն ազդել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.