Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից
Մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից:
«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-ասաց նա։
Հարցին էլ՝ եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվե՞ն, Մուկուչյանն արձագանքեց՝ նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, դիտարկմանն էլ՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Մուկուչյանը պատասխանեց․ «Խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»։
Հարցին՝ սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասաց, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել, տեղեկացնում է News.am-ը։
«Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք, իհարկե, կարող է լինել, տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատները ստանալուց՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով, այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է, նրանք են միայն ստանում իրենց մանդատները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.