ԵՄ խորհուրդը ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
ԵՄ խորհուրդը Լյուքսեմբուրգում կայացած իր նիստին ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, հաղորդում է DW-ն: Անհատների, ձեռնարկությունների և ընկերությունների ցուցակը կհրապարակվի այսօր, որից հետո սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ կմտնեն:
Այսօր ավելի վաղ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթն ավելի լայն կլինի: «Կարծում եմ, որ դրանում կլինի 86 մարդ կամ կազմակերպություն»,- ասել է Բորելը:
Ինչպես գիտեք, 2020 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին պատժամիջոցների երեք փաթեթների սահմանումից հետո ցուցակում ընդգրկված է 88 անձ, այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև՝ յոթ հաստատություն և ձեռնարկություն:
Նրա խոսքով՝ նախարարները մտադիր են քննարկել նաև Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրոպական խորհրդին, այսինքն` ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-ին և 25-ին Բրյուսելում: Միայն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից միջոցառումների քննարկումից հետո դրանք կհաստատվեն Եվրամիության խորհրդի կողմից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.