Նաիրա Զոհրաբյան․ Արգելանք դրեք Ալիևի ընտանիքի հաշիվների վրա
Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովում կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։
«Արցախյան կործանարար պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլևս խոսեի հարյուրավոր ռազմագերիների մասին։ Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա։ Մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի։ Նրանք ամեն օր սահմանային միջադեպեր և բախումներ են հրահրում զինվորների և սահմանային բնակավայրերի բնակիչների նկատմամբ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որևէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի կամ չի սպանվի»,- հայտարարել է Նաիրա Զոհրայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ընկալում քաղաքակիրթ իրավունքի լեզուն և այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել կոնկրետ պատժամիջոցներ։
«Մի մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է։ Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոցնից 26-ի հանդեպ Ադրբեջանը` որպես տեռորիստների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան», - ասել է Զոհրաբյանը։
Նա առաջարկել է կոնկրետ պատժամիջոցներ՝ կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, արգելանք դնել Ալիևի, նրա ընտանիքի, քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշվիների վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.