Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋՆ Է
Կասկածելի է, որ Իրանի հիմնական արտաքին քաղաքական սկզբունքները կփոխվեն այս երկրում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը:
«Բացի այս ամենից, Բայդենի վարչակազմի հետ որոշակի պայմանավորվածություն այս կամ այն կերպ Իրանը ձեռք է բերել: Իրանական նավթը գնացել է ԱՄՆ, իրանական հեղուկացված գազը առանց խոչընդոտների գնում է Չինաստան, պատժամիջոցները հետզհետե կվերացվեն»,- ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության և գործողությունների ակտիվացման մեծ հավանականություն կա:
«Ինձ հետաքրքրեց այն հայտարարությունը, որը վերաբերում է Նախիջևանի և Ադրբեջանի միջև Իրանի տարածքով կապի ստեղծման առաջարկություններին և Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններ չունենալլու ուղղակի պահանջին: Ինձ թվում է, որ որևէ փոփոխություն չի լինի, որոշակի կոշտություն կլինի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Իսրայելի միջև փոխգործակցությունը և Իրանի դժգոհությունն այս ոլորտում:
Իր տարածքով հաղորդակցություններ ստեղծելու Իրանի հայտարարությունը ինքնատիպ պատասխան է Շուշիի հռչակագրին, որն առավելապես վկայում է Բաքվում և Անկարայում շտապողականության ու տագնապային տրամադրությունների մասին՝ կապված երկու երկրների ներքին իրավիճակի և միջազգային կոնյունկտուրայի հետ:
Ադրբեջանը պաշտոնապես անդամակցում է Չմիավորման շարժմանը, և, սրա հետ կապված, օտարերկրյա բազաներ չեն կարող լինել այս երկրի տարածքում: Եթե Բաքուն դուրս գա Շարժումից, Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումներն այս հարցում կխստանան:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 2007-ին ընդունված փաստաթղթի համաձայն, նա հնարավորություն ունի 10 000-անոց զորամիավորում տեղակայել Վրաստանի տարածքում: Այլ տարբերակներ չկան: Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու մտադրության մասին Էրդողանի հայտարարությունները պարզապես այս երկիրը գաղութացնելու հայտ են: Բայց սա, իմ տեսակետից, այնքան էլ իրատեսական չէ:
Հաշվի առնելով այս ամենը՝ Իրանը կարող է համատեղ նախագծեր նախաձեռնել Երևանի հետ, ինչը կախված է հենց Հայաստանում իրավիճակի կայունացումից և, իհարկե, պայմանավորվածություններից, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, քանի որ Թեհրանը դժվար թե գնա որևէ առճակատման և անտեսի տարածաշրջանում Մոսկվայի շահերը: Այս պարագայում այդ շահերը մասամբ համընկնում են՝ ազդեցությունը կանխել կամ նվազագույնի հասցնել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ Անկարան բավականին լրջորեն հաստատվել է (նկատի ունեմ Վրաստանն ու Ադրբեջանը)»,- ընդգծեց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը մայիսի 15-ին ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որում նշվում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը: Էրդողանը չի բացառել նաև Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 11:14
Представитель армянской общины Вараздат Миносян назначен вице-премьером Абхазии. Соответствующий указ подписал президент Абхазии Бадра Гунба.
-
2025-04-19 11:12
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи прибыл в Рим для второго раунда непрямых переговоров с США, передает Irna.
-
2025-04-19 11:10
Автор лозунга «Народ — не материал для штрафа» оштрафовал народ в несколько раз больше, чем было до него. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2025-04-19 11:08
Министерство обороны Армении опровергло очередное сообщение оборонного ведомства Азербайджана об обстреле на границе вечером 18 апреля.