Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար
Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը իրականացնում է ուխտավորների ուղեկցումը դեպի վանք և նրանց անվտանգության ապահովումը: Այսօր ավելի քան 150 ուխտավորի ենք ուղեկցել Ստեփանակերտ քաղաքից»,-ասել է խաղաղապահ զորախմբի սպա Ալեքսանդր Կորոլյովը։
Ուղեկցությունն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.