Հայկ Մարության․ Աջափնյակում մեծ բանդա է գործում
Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կիրպակներն ու շինությունները։
Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։
«Բայց քանակն այնքան մեծ է, և այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ Նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազին, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»,- նշեց Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ այս ամենն այսպես չի շարունակվելու, քաղաքապետարանն արդեն հստակ գծել է իր անելիքը։ «Ունենք պահեստային պլան, որն իրականացնելու ենք: Քիչ է մնացել մինչև այն պահը, որ մենք կտրուկ գործողություններ ենք անելու և իրավական մասով պինդ ենք լինելու։ Ուզում եք մի աբսուրդ պատմեմ՝ մերոնք գնում են կրպակը քանդելու, էդ կրպակի տերը զանգում է ոստիկանություն, և ոստիկանությունը գալիս է ու սկսում է պաշտպանել այդ մարդկանց»,- նշեց նա, տեղեկացնում է Lragir.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.