Последние новости

Պուտինը հայտարարել է, որ սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկեր է տեսնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկեր է տեսնում եվրոպական անվտանգության համակարգի դեգրադացիայի համատեքստում։ Ռուսաստանի նախագահն այսպիսի կարծիք է հայտնել իր «Լինել բաց՝ չնայած անցյալին» հոդվածում՝ հրապարակված երեքշաբթի Կրեմլի կայքում և Die Zeit գերմանական շաբաթաթերթում։ Նյութը Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցի առիթով է։

«Այժմ եվրոպական անվտանգության ողջ համակարգը խիստ դեգրադացվել է։ Մեծանում է լարվածությունը, իրական են դառնում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը»,- փաստել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ կողմերը բաց են թողնում հսկայական հնարավորություններ, որոնք տալիս է կոոպերացիան։ «Մանավանդ որ այն այդքան կարևոր է այժմ, երբ մենք բոլորս բախվել ենք ընդհանուր մարտահրավերների՝ համավարակ և դրա ծանրագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ»,- ընդգծել է նախագահը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ