Արմեն Չարչյան․ Սա քաղաքական տեռոր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը հավատում է, որ դատարանն արդար վճիռ կկայացնի իր դեմ հարուցված քրեական գործով։ Պրոֆեսոր Չարչյանը վստահ է, որ մեղադրանքը «քաղաքական տեռորի» մաս է։ Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։
«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը ինձ համար բացարձակ անհասկանալի է, ըստ իս՝ այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չկա, և այն կրում է խիստ քաղաքական բնույթ ու քաղաքական տեռոր է»,- դատարանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Չարչյանը։
Ինչ է վերաբերում է հայտնի ձայնագրությանն ու իրեն ուղղված մեղադրանքին՝ Չարչյանը նշեց՝ իր խոսքերում «հարկադրանք ու պարտադրանք չկա»։
«Ես կարող եմ ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզնից պահանջել, և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ։ Այ եթե ես ձեզ խնդրելուց, հորդորելուց ու պահանջելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այ, էդ դեպքում է պարտադրանք»,- նշեց Չարչյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.