ԿԸՀ․ Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի
Քվեների վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԿԸՀ–ի` հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 13, թիվ 14, թիվ 17, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 31, թիվ 33, թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։
Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 18:00
Депутата Артура Хачатряна доставили в Разданское отделение Полиции. Его подвергли приводу за то, что он был рядом с гражданами, перекрывающими дорогу. Нет никаких разъяснений, как и в случае с другими гражданами. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am депутат от блока «Армения» Кристине Варданян.
-
2024-04-26 17:58
Полковник запаса Мигран Махсудян признан потерпевшим в связи с событиями, происшедшими три дня назад на трассе, прилегающей к Баграташену.
-
2024-04-26 17:53
Мы запустили процесс, который вызвал у многих вопросы: превратится ли это в итоге в движение, станет ли это локомотивом, с помощью которого мы сможем решить сформулированную перед нами задачу. Об этом заявил в Киранце 26 апреля политолог, руководитель центра «Генезис Армения» Абрам Гаспарян.
-
2024-04-26 17:50
Это не делимитация, а односторонняя сдача со стороны властей Армении, этот процесс означает капитуляцию. Об этом в селе Киранц Тавушской области в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 26 апреля заявила оппозиционный депутат парламента Армении Тагуи Товмасян.