Последние новости

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունները

Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի առնչությամբ։ Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները»,– նշում է ԱԳՆ–ն։

Ֆրանսիան վերահաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ