Ի՞նչ գործ ուներ Արցախի նախագահը ՔՊ-ի շտաբում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ վերջին օրերին մանիպուլյացիոն եղանակներով շահարկում են Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժողովրդին ուղղված հրապարակային ուղերձի ընթացքում ԱՀ նախագահը նշեց, որ հայկական երկու պետությունների իշխանություններն ու առաջնահերթ՝ հենց առաջին դեմքերը պարտավոր են իրար հետ լավ հարաբերություններ պահպանել։ Շեշտեց՝ դա անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն ով կլինի։
«Ինչպե՞ս եք պատկերացնում առանց Հայաստանի հետ համագործակցության, ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35․000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրները։ Մենք նման խնդիրների պատճառով Մարտակերտի ու Շահումյանի մեր տասնյակ հազար քաղաքացիներին զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից»,- հայտարարեց ԱՀ նախագահը։
Նա շեշտեց՝ պատմությունը ցույց է տվել, թե ինչ խնդիրներ կարող են լինել երկպառակտության դեպքում։ Իսկ ներկայում Հայաստանի Հանրապետությունն առանցքային դեր ունի հետպատերազմական Արցախի սոցիալ-տնտեսակական վերականգնման ու զարգացման գործում՝ բյուջետային եկամուտների ապահովումից մինչև բնակարանային ու սոցիալական աջակցության ծրագրեր։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ լիովին սխալ է մեկնաբանել իմ այցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ։ Ես եղել եմ ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում, այլ հետընտրական հանդիպումներ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ։ Ընդ որում, ես պահպանել եմ չեզոքությունն ու միայն քվեարկությունից հետո եմ հանդիպումներ ունեցել, պարզապես ՔՊ-ի գրասենյակում լրագրողներն ինձ հանդիպեցին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Ելույթի վերջում նա հրավիրեց հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին Արցախ՝ քննարկումների համար։
Նա ներողություն խնդրեց արցախահայությունից իր բացթողումների համար, բայց և նշեց՝ «հանիրավի է իրեն դավաճանության և անգործության մեջ մեղադրելը»։ Շեշտեց՝ նախագահի երդում է տվել, որը չի կարող դրժել։
Հավաքվածներից մեկը նախագահի ելույթի ժամանակ բղավեց «դավաճան», դրան ի պատասխան ԱՀ նախագահի համակիրները նրան անվանեցին «դավաճան», կարճ վիճաբանություն սկսվեց, նախագահն ամբիոնից նկատեց ու խնդրեց ոստիկաններին հանդարտեցնել մարդկանց։
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովեցրել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 09:06
Жительница села Киранц Гоар Варданян отреагировала на заявление Никола Пашиняна, который сказал, что если кто-то хочет увидеть идеологию реальной Армении, нужно поехать в Киранц.
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.