Последние новости

Պուտինը ՌԴ ներդրումը որոշիչ է անվանել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում

Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում որոշիչ էր, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի որոշիչ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»,- ասել է պետության ղեկավարը չորեքշաբթի Կրեմլի կայքում հրապարակված միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում:

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ