Նոր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հուլիսի 5–ին
Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հուլիսի 5–ին։ Օրը վերջնական է, քանի որ դա ՀՀ Սահմանադրության պահանջն է։ Այս անգամ այդ օրը համընկնում է ՀՀ Սահմանադրության օրվա հետ։
Սահմանադրության 90–րդ հոդվածի 5–րդ կետով նախատեսված է, որ «նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:
Իսկ թե երբ է բացվելու այդ նստաշրջանը, հստակեցնում է արդեն ՀՀ Ընտրական օրենսգիրքը։
ԸՕ 75–րդ հոդվածը նախատեսում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքների վերաբերյալ պետք է որոշում ընդունի քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը։
Դե, իսկ քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել անցած կիրակի օրը` հունիսի 20-ին, դրան հաջորդող 7-րդ օրը կլինի արդեն առաջիկա կիրակին` հունիսի 27–ը։
Ի դեպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն էլ սահմանում է նիստի ժամը`10:00-ին։
Համոզվելու համար, որ օրենքի ժամկետների վերաբերյալ մեր մեկնաբանությունը ճիշտ է, դիմեցինք ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին, որը հաստատեց, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփող որոշումը կընդունվի հունիսի 27-ին նախանշված նիստում։
Դե, իսկ քանի որ հունիսի 27-ին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը հուլիսի 5-ն է, ապա ԱԺ ութերորդ նստաշրջանի անդրանիկ նիստը կկայանա հենց այդ օրը։
Ի դեպ, նույն օրը կդադարեցվեն նաև առայժմ գործող խորհրդարանի պատգամավորների լիազորությունները։
Նշենք նաև, որ ԿԸՀ–ն իր վերջնական որոշումն ընդունելիս պետք է հիմք ընդունի ոչ միայն քվեարկության արդյունքների արձանագրությունները, այլև դատարանների կայացրած վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմում–բողոքների քննարկման արդյունքում ընդունած որոշումները, տեղամասերում քվեարկության օրն արձանագրված խախտումներն ու դրանց վերաբերյալ կայացված որոշումները։
Ինչ վերաբերում է ընտրության արդյունքների բողոքարկմանը կամ Սահմանադրական դատարան դիմելուն (ինչի մասին արդեն հայտարարել է «Հայաստան» դաշինքը), դրանք վերը նշված ժամկետների վրա որևէ ազդեցություն չեն ունենա։
«Դա կարող է լինել միայն մեր որոշումից հետո»,–ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը` պարզաբանելով, որ դատական ատյանում` այդ թվում ՍԴ–ում, կարող է բողոքարկվել հանձնաժողովի միայն վերջնական որոշումը։
Նշենք, որ հունիսի 21-ին ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալներով` նորընտրիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 72 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։
Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մինչ ԱԺ նախագահի ընտրությունը կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը` ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը։ Ինչպես 2017–ին ընտրված վերցերորդ, այնպես էլ 2018թ–ին ընտրված յոթերորդ գումարման խորհրդարանների առաջին նիստերը վարել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Այս անգամ նույնպես, ամենայն հավանականությամբ, այդ պարտականությունը կկատարի արդեն 75-ամյա Հասանովը, քանի որ նա ներկայացված է ՔՊ–ի ազգային փոքրամասնությունների ընտրական ցուցակում։ Հակառակ դեպքում նիստը կվարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, 70-ամյա անկուսակցական Վիգեն Խաչատրյանը։
Նշենք նաև, որ ԱԺ նախագահի պաշտոնը կհասնի ՔՊ–ին, նրա երեք տեղակալներից երկուսը ևս կլինեն նույն խմբակցության անդամներ, իսկ մեկը կլինի «Հայաստան» դաշինքից։
ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներից առնվազն 3-4–ը ևս կլինեն ընդդիմության ներկայացուցիչներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.