Թևան Պողոսյան․ Ընտրությունները Հայաստանում բավարարեցին միայն Բաքվին և Անկարային
Մենք ճգնաժամից դուրս գալու ոչ մի քայլ չարեցինք, խորացրինք արդեն առկա քաղաքական ճգնաժամը։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նրա համոզմամբ՝ ապագայում կստեղծվի իրավիճակ, երբ միջազգային ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա։ «Մեզանից կպահանջեն ստորագրել միջազգային համաձայնագրեր, որոնք իրավական կարգավորման տեսակետից հայերին կզրկեն Ղարաբաղը պաշտպանելու հնարավորությունից։ Հայաստանը կկրճատվի իր չափերով»,- համոզված է Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ ընտրությունները Հայաստանում համոզեցին Ադրբեջանին և Թուրքիային այն բանում, որ իրենք, անհրաժեշտության դեպքում, կկարողանան միջամտել և ազդել հանրապետությունում ընթացող նախընտրական գործընթացների վրա՝ պաշտպանելով և առաջ մղելով իրենց շահերը։ «Ադրբեջանում և Թուրքիայում հիմա ասում են. «Մենք միշտ կարող ենք հաղթել Հայաստանի ընտրություններում, և եթե ճգնաժամային իրավիճակի ստեղծման անհրաժեշտություն առաջանա, կկազմակերպենք ընտրություններ և իշխանության կբերենք հենց այն թեկնածուին, որին ինքներս կցանկանանք»,- ընդգծեց ՀԿ նախագահը։
Թևան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանում ճգնաժամի պայմաններում չարժեր ընտրություններ անցկացնել, քանի որ դրանք կարող են հանգեցնել միայն ճգնաժամային արդյունքների։ Հիմնական քաղաքական խաղացողները, համոզված է նա, պետք է պայմանավորվեին և երկկկողմանի թողնեին երկրի քաղաքական դաշտը՝ տեղ թողնելով ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձևավորման համար։ Ընդ որում՝ այդ ընթացքում, ինչպես նշեց ՀԿ ղեկավարը, Հայաստանում գործող քաղաքական ուժերը կկարողանային ավելի լիարժեք նախընտրական քարոզչություն, ագիտացիա իրականացնել՝ ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրային գործողությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.