Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒՂԻՂ ԿԵՐՊՈՎ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ
Անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։
Դրանց մեկնարկը՝ առիթը, Արցախի նախագահի՝ հայաստանյան ընտրությունների օրը, Հայաստանի իշխող ուժի գրասենյակ այցելությունն էր, մինչ այդ միջնորդավորված աջակցությունը, ինչպես նաև՝ դրան հաջորդած շնորհավորանքը, սակայն պատճառներն այլ տեղ են։
Որքան էլ Արցախի նախագահը երեկ փորձեց սրբագրել իր այցը ՀՀ իշխող ուժի գրասենյակ՝ նշելով, որ այն ճիշտ չի մեկնաբանվել, իրականում ամեն ինչ շատ պարզ է։
Արցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ։
Դա վերաբերում էր և՛ ներքին խնդիրներին, և՛ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ գործող իշխանությունների վերընտրությունը կոտրել է հույսը ապագայի նկատմամբ։
ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում, արցախցիների անվտանգության համակարգի վերջնական փլուզում։
Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ Արցախի նախագահի՝ ՀՀ իշխանություններին ուղղվող ցանկացած ժեստ, աջակցություն ներսում նման հակազդեցության է բերում։
Հ.Գ. Արցախում ստեղծված իրավիճակին մյուս ասպեկտներով կանդրադառնամ ավելի ուշ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: