Օձունի համայնքապետին ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաև Լոռու մարզպետը
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց Արսեն Տիտանյանը։
«Այս պահին դա նախաքննության փուլում է։ Մոտ 10 հոգի են եղել, այդ թվում՝ մարզպետը, ինձ ծեծի են ենթարկել։ Նրանց պահանջն այն է, որ ես հրաժարական տամ»,- ասաց համայնքապետը։
Տիտանյանն ասաց, որ ունի մարմնական վնասվածքներ. «Հիվանդանոցում էի, քիչ առաջ եմ դուրս եկել։ Հիմնականում դեմքիս հատվածում եմ վնասվածք ստացել»։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, համայնքապետը պատասխանեց. «Ինչի՞ համար հրաժարական տամ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Նշենք, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 09:36
Некоторые источники сообщают об интенсивном патрулировании Военно-воздушными силами Ирана на северо-западе страны. Одной из причин этих действий стали передвижения армии Азербайджана,сообщаетTelegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-25 09:34
Специальный посланник США Стив Уиткофф заявил в четверг, что Вашингтон прекращает переговоры о прекращении огня в Газе и возвращают домой свою переговорную группу из Катара для консультаций, сообщает NBC News.
-
2025-07-25 09:33
Вчера в Сюникской области произошла трагедия, сообщает 24News.
-
2025-07-25 09:31
Папа Римский Лев XIV направил личное письмо Его Святейшеству Католикосу Великого Дома Киликии Араму I, в котором выразил благодарность за то, что по благословению Владыки армянская Церковь направила делегацию из двух архиереев на торжественную литургию по случаю его интронизации.