Последние новости

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՖՈՏՈՍԵՍԻԱՆԵՐԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ, ԽՂՃՈՒԿ ՏԵՍԱՐԱՆ Է ԲԱՑՎՈՒՄ

Երբ մոդելներն են ֆոտոսեսիա անում, հասկանալի է, իրենց գեղեցկությունն են ցուցադրում, ինչն ինքնին արժեք է, սակայն երբ սեփական օրակարգ չունեցող քաղաքական մոդելներն են ֆոտոսեսիաների մասնակցում, անգամ էսթետիկ կազմվածք չունենալով (ամերիկյան ժպիտները չհաշված), ու դրանով փորձում են ուրիշի օրակարգում տեղավորվել, համարելով, որ քաղաքական կյանքին ինչ-որ մասնակցություն ունեն, խղճուկ տեսարան է բացվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ իր գրառումը վերնագրելով «Ֆոտոսեսիա N 2»:

Նա նաև հավելել է. «Քաղաքական մոդելից քաղաքական սուբյեկտ դառնալն անհնարին ճանապարհ է՝ չկա նման բան, սակայն դա էլ է դերակատարություն։ Անգամ քաղաքական ֆլորան ու ֆաունան է բազմազան լինում, դա էլ է բնության դրսևորումներից մեկը»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ